2018-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ հարցին ի պատասխան նախագահ Սարգսյանը նշել է, որ վարչապետի թեկնածությունը կառաջադրի խորհրդարանական մեծամասնությունը:
2018-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ հարցին ի պատասխան նախագահ Սարգսյանը նշել է, որ վարչապետի թեկնածությունը կառաջադրի խորհրդարանական մեծամասնությունը:
«Ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞: Մեր երկրում եղել է քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասեցին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է»,- ասել է Սերժ Սարգսյանը: