Հայկական երկու պետությունների խորհրդարանականները, համատեղ հայտարարությամբ, միջազգային կառույցների ուշադրությունը կրկին հրավիրել են Արցախյան խնդրի կարգավորմանը:
Ազգային ժողովի խումբն Արցախում աշխատանքային այցով է: Հայկական երկու պետությունների խորհրդարանականները, համատեղ հայտարարությամբ, միջազգային կառույցների ուշադրությունը կրկին հրավիրել են Արցախյան խնդրի կարգավորմանը, նաև պայմանավորվել են համատեղ համակարգված աշխատանքի մասին: