5-ամյա պատմությամբ ու 14 երկրում գրասենյակ բացած անգլիական Սոֆտ-կոնստրակտ ընկերության 15-րդ հասցեն Երևանն է:
Հայկական ՏՏ շուկա նոր խաղացող է մտնում: 5-ամյա պատմությամբ ու 14 երկրում գրասենյակ բացած անգլիական Սոֆտ-կոնստրակտ ընկերության 15-րդ հասցեն Երևանն է: Ընկերության ծրագրերին այսօր նախագահ Սարգսյանն է ծանոթացել: Նա եղել է նաև հանրահայտ «photoshop»-ին մարտահրավեր նետած հայկական «Պիկսարտի» գրանսենյակում: Ընկերությունում այժմ փորձում են արհեստական ինտելեկտ ստեղծել: