Բիզնեսը կկարողանա շուտ փչացող կեռաս-ծիրանն արտահանել՝ մաքսային սահմանին դրա փաստաթղթավորումն ավարտելով առավելագույնը 20 րոպեում՝ որոշել-հայտարարում են սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
Բիզնեսը կկարողանա շուտ փչացող կեռաս-ծիրանն արտահանել՝ մաքսային սահմանին դրա փաստաթղթավորումն ավարտելով առավելագույնը 20 րոպեում՝ որոշել-հայտարարում են սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Սեզոնային այս խնդրի վրա նախորդ շաբաթ ուշադրություն էր հրավիրել վարչապետ Կարապետյանը: Հիմա կառույցն իր բոլոր հսկիչ անցակետերին՝ Զվարթնոցից Բագրատաշեն, Այրում ու Ագարակ հանձնարարական է ուղարկել, որ մասնագետը տնտեսվարողին բուսա-սանիտարական հավաստագիրը տա՝ ապրանքն աչքով զննելու արդյունքում: Բեռը լաբորատոր փորձաքննության կուղարկվի միայն այն դեպքում, երբ պտղի վրա որոշ հիվանդությունների բնորոշ նշաններ հայտնաբերեն, կամ պարզվի՝ տվյալ խմբաքանակ միրգը կարանտինային գոտուց է: Խնդիրների դեպքում՝ արտահանողը կարող է զանգահարել ՍԱՊԾ թեժ գծին՝ 010 206 040