Նոր հարկային օրենսգիրքը միաժամանակ կկարգավորի շահույթի արտահանումը դեպի ավելի բարենպաստ դրույքաչափեր ունեցող ԵԱՏՄ գործընկեր երկիր
Հունվարի մեկից ուժի մեջ մտնող նոր հարկային օրենսգիրքը միաժամանակ կկարգավորի շահույթի արտահանումը դեպի ավելի բարենպաստ դրույքաչափեր ունեցող ԵԱՏՄ գործընկեր երկիր,- նշել է Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը: Իսկ միասնական արժույթի հարցը ԵԱՏՄ-ում որոշող միակ մարմինը տնտեսական հանձնաժողովն է, որտեղ չի քննարկվել և չի քննարկվում այդ հարցը,- այսօր շեշտել է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը: Նա չի բացառել, որ թյուրիմացությունը կարող էր ծագել ապրանքների վաճառքի ժամանակ ընդհանուր վճարամիջոցի շուրջ քննարկումներից: