Օրենք ուժի մեջ է լինելու 2018-ից: Առաջին տրանսֆերային գնագոյացման փաստաթղթերը կարող են պահանջվել 2019-ից:
Հայաստանից կապիտալի արտահոսքը կանխելու նպատակով՝ Հարկային նոր օրենսգրքի Հայաստանում ուժի մեջ են մտնելու «Տրանսֆերային գնագոյացման» կարգավորումները: Դրանք վերաբերում են առավելապես խոշոր հարկ վճարողներին: Այն տնտեսվարողները, որոնք 200 մլն դրամը գերազանցող գումարի գործարք կկնքեն օֆշորային երկրներում՝ գրանցված կամ այստեղ շահութահարկի արտոնություն ունեցող, նաև ազատ տնտեսական գոտիներում աշխատող բիզնեսների հետ, ստիպված կլինեն հաշվապահական լրացուցիչ փաստաթղթեր լրացնել ու ներկայացնել Հարկայինին: