Արցախում գոհ են և' գյուղատնտեսական, և՛ հիդրոէներգետիկայի, և՛ հանքարդյունաբերության ընթացիկ ցուցանիշերից, հայտարարել է վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Առաջիկա օրերին կոմբայնները կմտնեն Արցախի արտեր՝ բերքահավաքի: Նախատեսում են, որ այս տարվա ցորեն-գարին, նաև եգիպտացորենն ավելի շատ կլինեն, քան նախորդ տարիներին էին: Արցախում գոհ են և' գյուղատնտեսական, և՛ հիդրոէներգետիկայի, և՛ հանքարդյունաբերության ընթացիկ ցուցանիշերից, հայտարարել է վարչապետ Արայիկ Հարությունյանը: Հպարտացել, թե ակնկալում են 2017-ը փակել երկնիշ՝ 10-ը տոկոսը գերազանցող տնտեսական աճով: Արցախին հավատարիմ ներդրողների մի մեծ բանակ կա, որ անկախ սահմանային կրակոցներից, տարբեր բիզնես-նախաձեռնություններով ուժեղացնում է արցախյան տնտեսությունը, ասել է Հարությունյանը: