Միխայել Հարմսը նշել է, որ պատրաստ է աջակցել տնտեսական ոլորտում հայ-գերմանական համագործակցության խորացմանը:
Գերմանիայի հետ էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերը վարչապետը քննարկել է Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի հետ: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար Գերմանիան կարևոր գործընկեր է, և մեր երկիրը շահագրգռված է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմամբ: Միխայել Հարմսը նշել է, որ պատրաստ է աջակցել տնտեսական ոլորտում հայ-գերմանական համագործակցության խորացմանը: