Գյուղացիներից խաղողը, միրգը վերցրել են և չեն վճարել. ագրովերամշակող ընկերություններին պետությունը փորձում է օգնել. այս աշնանից 1 տարով վարկ է տրամադրելու:
Գյուղացիներից խաղողը, միրգը վերցրել են և չեն վճարել. ագրովերամշակող ընկերություններին պետությունը փորձում է օգնել. այս աշնանից 1 տարով վարկ է տրամադրելու: Պետությունը աջակցելու է նաև հակակարկտային ցանցեր ձեռքբերողներին. 2018 թվականից արտոնյալ վարկեր: Հայկական գինու որակը, ճանաչելիությունը բարձրացնելու համար Գյուղնախարարությունը հիմնադրամ է բացել. արտասահմանից հրավիրում են հայտնի գինեգործների, բլոգերների, հայկական գինին ցուցադրում արտասահմանում: Նախագահը առաջնահերթ է համարում գյուղատնտեսական մրցունակ ապրանքը արտահանելը: