Ազգային ժողովում նախագահ Սարգսյանը հայտարարեց մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու նպատակի մասին:
Չորս միլիոն բնակչությամբ երկիր, որտեղ մեկ մարդուն բաժին ընկնող ՀՆԱ-ն 15 հազար դոլար է: Երկիր, որը բարեկեցությամբ նման է Եվրամիության անդամ Լիտվային, իսկ բնակչության քանակով՝ Խորվաթիային: Հայաստանը անցնող շաբաթ սահմանեց իր զարգացման մեծ օրակարգը: Լավ ապրելու նպատակներ, որոնց երկիրը ձգտելու է հասնել մինչեւ 2040 թվականը: Մեր երկրում, որտեղ զարգացման ծրագրերը հրապարակ են իջնում առնվազն հինգ տարին մեկ, առաջին անգամ ներկայացվեց բարեկեցիկ, ուժեղ և արդար Հայաստանի 25 տարվա տեսլականը: Ազգային ժողովում նախագահ Սարգսյանը հայտարարեց մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու նպատակի մասին: