Նախնական արդյունքներով ամենաշատ ձայները ստացած քաղաքական ուժի ներկայացուցիչներն արդեն մեկնաբանել են ընտրական օրվա թվերը:
ՀՀԿ փոխնախագահի ու խոսնակի խոսքերով «Ընտրությունների նախնական տվյալները տպավորիչ են, կանխատեսելի»: Քվեարկության գնացած, քաղաքացիական պարտքը կատարած երևանցիներին շնորհակալություն են հայտնել ՀՀԿ գրասենյակից: Քվեարկության մասնակցության ցածր տոկոսն Աշոտյանը բացատրել է հանգամանքով, որ բնակչությունը ՏԻՄ ընտրությունը համարում է ապաքաղաքական: