Ադրբեջանցի աշակերտները վիրավորվել են, ձայնագրել ուսուցչուհուն, ձայնագրությունը տարածել համացանցում:
Վրաստանի Մառնեուլի շրջանի դպրոցներից մեկի ուսուցչուհի Նանա Բակուրաձեին աշխատանքից հեռացրել են այն բանի համար, որ նա կասկածի տակ է դրել ադրբեջանական էթնոսի գոյությունը՝ ասելով, որ ադրբեջանցիներն իրականում պարսիկներ են: Ադրբեջանցի աշակերտները վիրավորվել են, ձայնագրել ուսուցչուհուն, ձայնագրությունը տարածել համացանցում: Ադրբեջանական համայնքը բողոք է գրել Վրաստանի կրթության նախարարությանը, ինչից հետո ուսուցչուհին հեռացվել է աշխատանքից: