Ադրբեջանը դեմ է հանդես եկել Հայաստանում գրասենյակի հետագա գործունեությանը:
ԵԱՀԿ-ի գործունեությունը շարունակելու մանդատը չի երկարաձգվել: Օգտվելով ԵԱՀԿ-ի կոնսենսուսի սկզբունքից, ըստ որի անգամ մեկ երկրի կարծիքը որոշիչ է, Ադրբեջանը դեմ է հանդես եկել Հայաստանում գրասենյակի հետագա գործունեությանը: «Ավստրիական նախագահության և մասնակից բոլոր երկրների ջանքերը՝ ուղղված Բաքվի գործունեությունը կառուցողական հուն մղելուն, ձախողվեցին»,-հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը հայտարարություն է տարածել, որում ցավ է հայտնել, որ կորցնում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործունեության համար վերջին հարթակը: