Որպեսզի մայիսի 6-7-ի շաբաթ-կիրակին ու հաղթանակների տոնը չընդմիջվեն աշխատանքային երկուշաբթիով՝ գործադիրը մայիսի 8-ի փոխարեն աշխատանքային է դարձրել մայիսի 20-ի շաբաթ օրը:
Կառավարությունը՝ մայիս-9-ի տոնի կապակցությամբ, բնակչությանը եռօրյա հանգստի հնարավորություն է տվել: Որպեսզի մայիսի 6-7-ի շաբաթ-կիրակին ու հաղթանակների տոնը չընդմիջվեն աշխատանքային երկուշաբթիով՝ գործադիրը մայիսի 8-ի փոխարեն աշխատանքային է դարձրել մայիսի 20-ի շաբաթ օրը:
Ավանդույթը չխախտելով՝ այսօրվա նիստն էլ վարչապետ Կարապետյանը բացել է հանձնարարականների շարքով. կրկնել՝ ճանապարհների ասֆալտը նորոգելուց մինչև ուղևորափոխադրումների երթուղային ցանցն ամբողջացնելու գերխնդիրը, ապա կենտրոնացել՝ աղբահանության վրա: «Վիճակը ողբերգական է». մարզերում առկա խիստ փնթի պատկերը այսպես է բնութագրել կառավարության ղեկավարը: Պահանջել մաքրել որքան հնարավոր է: Ոստիկանապետին առաջարկել է ճանապարհային պարեկներին ընդգրկել գործում. «Աղբ թափողին բռնեն, թող պարտադրեն հետ հավաքի»- ասել է:
Արդարադատության նախարարն էլ կփորձի խստացնել չթույլատրված վայրում աղբ թափողների պատիժը, տուգանքի ավելացումից մինչև քրեական պատասխանատվություն:
Նիստի մանրամասները՝ «Օրակարգ»-ի թողարկումներում