Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին`ընտրությունների կապակցությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին ընտրությունների կապակցությամբ:
«Ընտրություններն անցել են ազատ և ակտիվ մրցակցության մթնոլորտում, ինչի մասին փաստել են միջազգային դիտորդները: Համոզված եմ՝ այդ ընտրությունները և ձևավորվելիք նոր համակարգը կնպաստեն Մայր Հայաստանի հետևողական զարգացմանն ու զորացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը և հայոց անկախ պետականության ամրապնդմանը»: