67 տեղամասերից միայն 3-ն են լիովին հարմարեցված եղել, որոշները՝ որոշ չափով, իսկ 40-ից ավելին՝ անմատչելի: Ընտրողների մի մասը երկրորդ անձի օգնությամբ է կարողացել քվեարկել։
«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը ապրիլի 2-ին 67 ընտրատեղամասում դիտարկել է, թե որքանով է հարմարեցված ընտրական գործընթացը հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Պարզվել է, որ 67 տեղամասերից միայն 3-ն են լիովին հարմարեցված եղել, որոշները՝ որոշ չափով, իսկ 40-ից ավելին՝ անմատչելի: Ընտրողների մի մասը երկրորդ անձի օգնությամբ է կարողացել քվեարկել, չտեսնող ընտրողների համար բրայլյան քվեաթերթիկներ այս ընտրություններին չեն եղել: