Քվեարկության ժամանակ նկատված խնդիրները Մայա Կոչիյանչիչն անվանում է «ոչ նշանակալի»:
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները լավ կազմակերպված էին: Ընդհանուր առմամբ ցուցաբերվել է հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ. այս միտքը շեշտված է Եվրամիության խոսնակի տարածած հայտարարության մեջ: Քվեարկության ժամանակ նկատված խնդիրները Մայա Կոչիյանչիչն անվանում է «ոչ նշանակալի»: Հայտարարության հեղինակը շեշտում է՝ ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը: «Ընտրական գործընթացի ավարտից հետո մենք ակնկալում ենք գործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի ու կառավարության հետ»,- ասել է Եվրամիության խոսնակը: