Դրանք տեղադրված են elections.am կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ:
Ընտրական նորամուծություններից ամենասպասվածն արդեն իրականություն է: Ժամեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքացիների ստորագրված ցուցակները: Դրանք տեղադրված են elections.am կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ: Ցուցակները սկանավորվել են չափորոշիչներին համապատասխան: Դրանցում երևում են նախատեսված բոլոր սյունյակները: