Ընտրողների ռեգիստրում ընդգրկվել է 2 միլիոն 564 հազար 734 ընտրող:
Ոստիկանությունը հրապարակել է ապրիլի 2-ին Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը՝ մարտի երեքի դրությամբ: Ընտրողների ռեգիստրում ընդգրկվել է 2 միլիոն 564 հազար 734 ընտրող: Ըստ ընտրական օրենսգրքի պահանջի՝ ընտրողների ընդհանուր թիվը ոստիկանությունը պետք է հրապարակի քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ինչը և արվել է: