Հայոց ցեղասպանությանը նվիրված Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմը ներկայացվել է Էլթոն Ջոն հիմնադրամի 25-ամյակի առիթով կազմակերպված բարեգործական ճաշկերույթին:
Հայոց ցեղասպանությանը նվիրված Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմը ներկայացվել է Էլթոն Ջոն հիմնադրամի 25-ամյակի առիթով կազմակերպված բարեգործական ճաշկերույթին:
Հռչակավոր երգիչն առանձնահատուկ հնչեղություն է հաղորդել ֆիլմի ներկայացմանն ու մանավանդ՝ Հայոց ցեղասպանության թեմային՝ բառացիորեն ընդգծելով եղեռնագործության հանցանքը չմոռանալու անհրաժեշտությունը: Ինչպես տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը՝ էլթոն Ջոնն ասել է «Ոչինչ չի մոռացվել, դա այն է, ինչ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ»: Երեկոյի ընթացքում հանգանակվել է 7 միլիոն դոլար: