Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելության անդամներին դուրս չի բերել առաջապահ դիրքեր:
Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունն այսօր շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ՝ Շխլար բնակավայրի մոտակայքում։ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնականները: Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելության անդամներին դուրս չի բերել առաջապահ դիրքեր: