Կարեն Կարապետյանն ու Էդուարդո Էռնեկյանը խոսել են ծրագրերի, նոր նախագծերի, զբոսաշրջության խթանման, ներդրումային այլ ծրագրերի մասին:
Կառավարությունը պատրաստ է շարունակել գործակցությունն ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից մեկի հետ: Կարեն Կարապետյանն ու Էդուարդո Էռնեկյանը խոսել են ծրագրերի, նոր նախագծերի, զբոսաշրջության խթանման, ներդրումային այլ ծրագրերի մասին: Վարչապետը տեղեկացրել է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մասին, որը ծառայելու է հարթակ՝ պետություն-մասնավոր հատված համատեղ ծրագրեր կյանքի կոչելու համար: Էդուարդո Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել ներգրավվել կենտրոնի աշխատանքներում: