Արդեն տեղեկացրել ենք, որ 69 քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը օգոստոսի 7-ին առաջին հաղթանակն է տարել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական ռինգում:
Արդեն տեղեկացրել ենք, որ 69 քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը օգոստոսի 7-ին առաջին հաղթանակն է տարել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական ռինգում: Օլիմպիական մայրաքաղաքում «Առաջին ալիքի» թղթակից Կարեն Գիլոյանի հետ զրույցում Վլադիմիրը մենամարտից հետո կիսվել է տպավորություններով: Նրա խոսքով, առաջին մենամարտը սովորականի նման դժվար է ստացվել, քանի որ պետք էր նախ լարվածությունը հաղթահարել:
Ի դեպ, Մարգարյանի մենամարտի ժամանակ մարզադահլիճի զգալի հատվածը բրազիլահայ Սարգիս Ջունիորի ջանքերի շնորհիվ երկրպագում էր հայ մարզիկին:
Մանրամասները՝ տեսանյութում