Երևանի մետրոպոլիտենը 35 տարեկան է. մայրաքաղաքի տրանսպորտային այս կարևորագույն հանգույցի կառուցումը սկսվեց 1972 թվականին, գործարկվեց՝ 9 տարի անց եւ ընդլայնվեց մինչև 1998 թվականը:
Երևանի մետրոպոլիտենը 35 տարեկան է. մայրաքաղաքի տրանսպորտային այս կարևորագույն հանգույցի կառուցումը սկսվեց 1972 թվականին, գործարկվեց՝ 9 տարի անց եւ ընդլայնվեց մինչև 1998 թվականը: Ներկայում այն ունի 12 ու կես կիլոմետր երկարության գիծ, 10 կայարան, 45 շահագործվող վագոն, 24 շարժասանդուղք, 8 քարշային ենթակայան և մոտ 100 աշխատակից՝ միջինը 158 հազար դրամ աշխատավարձով: Մետրոպոլիտենը գործեց անգամ անկախության նվաճումից հետո դժվարին տարիներին եւ երբեք կանգ չառավ: Այն այսօր օրական սպասարկում է 45 հազար ուղևորի. Մարտի 5-ը առանձնացավ մետրոյի գործունեության 35 ամյա պատմության օրագրում.
«Մարշալ Բաղրամյան» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան Հանրապետության Նախագահին ուղեկցեցին Երևանի քաղաքապետն ու մետրոպոլիտենի ղեկավարությունը:
Մանրամասները՝ տեսանյութում