1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման։ Մայրենի լեզվի օրը աշխարհում սկսեցին տոնել 2000 թվականից: Տոնի կապակցությամբ` սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, արդեն ավանդական դարձած միջոցառումներն են:
Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձն ընթերցում է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նախագահ Սարգսյանը, ողջունելով մայրենի լեզվի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների մասնակիցներին՝ մասնավորապես նշել է, որ հայրենիքում մայրենի լեզվին որևէ վտանգ չի սպառնում և ցավով արձանագրել, որ նույնը չի կարելի ասել արտասահմանի մասին, որտեղ հայոց լեզվի պահպանումը լրջագույն մարտահրավեր է այնտեղ բնակվող մեր հայրենակիցների համար:
Մանրամասները՝ տեսանյութում