Շաղատ գյուղի բնակիչ 31-ամյա Գոռ Միրզոյանը հարազատ համայնքից դուրս իր կյանքը չի պատկերացնում:
Շաղատ գյուղի բնակիչ 31-ամյա Գոռ Միրզոյանը հարազատ համայնքից դուրս իր կյանքը չի պատկերացնում: Դժվարություններ, ճիշտ է, կան, սակայն հաղթահարելի են՝ ասում է: Անասնապահական ֆերման հիմնել է եղբոր հետ, որոշակի հաջողությունների հասել: Հիմա էլ մասնակցում է «Գործարար հմտությունների զարգացում և կառավարում» թեմայով դասընթացին, ֆերման ընդլայնելու բիզնես ծրագիր մշակում:
Դասընթացն անցկացվում է «Հայաստանում երիտասարդության ներգրավվածության խթանման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որն իրականացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները՝ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում