«Որպես Հայ դատի իրավական հետապնդումի առաջին եւ մասնավոր քայլ, հարկ է սկսել մեր կալվածքներից` առաջնահերթությունը տալով եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքներին»,- հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո վեհափառ Արամ Առաջինը:
«Որպես Հայ դատի իրավական հետապնդումի առաջին եւ մասնավոր քայլ, հարկ է սկսել մեր կալվածքներից` առաջնահերթությունը տալով եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքներին: Թե՛ Լոզանի համաձայնագիրը, թե՛ Մարդու իրավունքների եվրադատարանի իրավական սկզբունքները եւ թե՛ ընդհանրապես միջազգային օրենքն այս ուղղությամբ որոշ կարելիություններ են ընծայում»,- հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո վեհափառ Արամ Առաջինը:
Հենց այս տրամաբանությամբ է Թուրքիայի սահմանադրական դատարանում Անթիլիասը դատ բացել` պահանջելով պատմական Սիսի Կաթողիկոսարանի վերադարձը: Արամ Վեհափառը դատական հայցը որակեց որպես «հայկական կալվածքների վերադարձի առաջին հանգրվան»:
Մանրամասները՝ տեսանյութում