Հայաստանի նախագահը ներկայացրել է ԱԱԾ նոր տնօրենին: Նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը պաշտոնից ազատվել է տարիքը լրանալու կապակցությամբ, նա շարունակելու է աշխատել նախագահի խորհրդականի պաշտոնում, և նախագահի ձևակերպմամբ՝ նրա անունն արդեն իսկ գրվել է մեր երկրի պետականաշինության պատմության մեջ:
Հայաստանի նախագահը ներկայացնում է ԱԱԾ նոր տնօրենին: Նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը պաշտոնից ազատվել է տարիքը լրանալու կապակցությամբ, նա շարունակելու է աշխատել նախագահի խորհրդականի պաշտոնում, և նախագահի ձևակերպմամբ՝ նրա անունն արդեն իսկ գրվել է մեր երկրի պետականաշինության պատմության մեջ: Գորիկ Հակոբյանին նախագահը պարգևատրել է Սուրբ Վարդան Մամիկոնյան շքանշանով:
Նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին նախագահը բնորոշում է որպես սկզբունքային, հետևողական, աշխատասեր, և վստահություն հայտնում, որ նաև ծառայության գեներալների ու սպաների աջակցությամբ նա պատվով կկատարի այս պատասխանատու պարտականությունը:
Մանրամասները՝ տեսանյութում