Շվեդիայի արտգործնախարարը պաշտոնական այցը Հայաստան սկսել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությամբ:
Շվեդիայի արտգործնախարարը պաշտոնական այցը Հայաստան սկսել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությամբ: Նախարար Վալստրյոմը ծանոթացել է նաեւ հուշահամալիրի պատմությանը, շրջել Ծիծեռնակաբերդի տարածքում:
Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարները պաշտոնական հանդիպման ընթացքում անդրադարձել են առևտրատնտեսական, կրթական, գիտական և այլ ոլորտներում գործակցության զարգացման հնարավորությանը: Անդրադարձ է արվել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Մերձավոր Արևելքի իրավիճակին, ահաբեկչության դեմ պայքարին: Էդվարդ Նալբանդյանը պաշտոնակցին ներկայացրել է արցախյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներին:
Մանրամասները՝ տեսանյութում