• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թրամփը հույս է հայտնել, որ Իրանը կգնա գործարքի. «Հարևաններ» Թրամփը հույս է հայտնել,... 20:01
Տնտեսական աճ․ արդյոք մարդկանց կենսամակարդակն իսկապես բարձրանո՞ւմ է Տնտեսական աճ․ արդյոք մարդկանց... 19:41
Օրը՝ 60 վայրկյանում | 02.02.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 02.02.2026 20:33
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ամալ Քլունի. «Այս վճիռը հաղթանակ է հայության համար»
Քաղաքականություն
15:0016 Հոկ, 2015

Ամալ Քլունի. «Այս վճիռը հաղթանակ է հայության համար»

ԱՄՆ Արեւմտյան ափին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծառայության սեփական թղթակից Լիլիթ Սեդրակյանի հարզացրույցը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» ՄԻԵԴ-ում քննվող գործում որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի ներկայացուցիչ Ամալ Քլունիի հետ.

 - Նախևառաջ, ինչպիսի՞ն է  Եվրոպական դատարանի վճռի Ձեր գնահատականը:

 - Մենք ողջունում ենք կայացված վճիռը, այն հաղթանակ է Հայաստանի համար: Դուք հիշում եք, Լիլիթ, որ Հայաստանը ո՛չ հայցվոր էր և ո՛չ էլ պատասխանող այս գործում: Հայաստանը, ինչպես և Թուրքիան, գործում ներգրավվեց որպես երրորդ կողմ: Դրա պատճառը մեկն էր. ստորին պալատի վճռի երեք կետերում կասկածի տակ էր առնվում Հայոց ցեղասպանության իրողությունը, վիճահարույց էր համարվում փաստը, թե արդյո՞ք 1915 թ.-ի կոտորածները որակվում են որպես ցեղասպանություն: Նման ձևակերպումներն, իհարկե, վիրավորական էին հայության համար: Նշվում էր, թե իբր այդ իրադարձությունները չեն կարող օբյեկտիվորեն ապացուցվել կամ միանշանակ կերպով գնահատվել: Մեզ լրջորեն մտահոգեցին այդ ձևակերպումները և մենք ներգրավվեցինք դատական գործընթացում՝ վիճարկելու դրանք: Մեր համոզմամբ՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատը պետք է սկզբունքային գտնվեր և առնվազն բացառեր նման արտահայտությունները: Այս վճռով մենք հաղթեցինք: Դատարանը որոշեց, որ ստորին պալատի ձևակերպումներն անտեղի էին: Դատավորներից տասն ասացին, որ այդ հարցն իրենք երբևէ չեն էլ քննել, քանի որ դա նրանց իրավասությունից դուրս է: Դա էլ մեր փաստարկներից մեկն էր: Մյուս յոթ դատավորներն էլ արձանագրեցին, որ Հայոց ցեղասպանությունը պատմական անառարկելի իրողություն է: Մենք զգացված ենք դատարանի նման դիրքորոշումից: Ահա՛ թե ինչու այս վճիռը հաղթանակ է հայության համար:

 - Կոնկրետ ի՞նչ է որոշել Եվրոպական դատարանը:

 - Եվրոպական դատարանը վճռել է, որ Փերինչեքի խոսքը քրեականացման ենթակա չէ, քանի որ Շվեյցարիայում այն չի կարող որակվել որպես ռասայական ատելություն պարունակող կամ բռնության կոչող արտահայտություն: Սա, իհարկե, խոսքի ազատության իրավունքը խրախուսող որոշում է, քանի որ Դատարանը պետք է մտահոգվի ցանկացած երկրի՝ խոսքի ազատությունը սահմանափակող օրենքներով: Հասկանալի է, որ Դատարանը մտահոգված է խոսքի ազատության պաշտպանության հարցով, քրեականացում նախատեսելով ծայրահեղ դեպքերում միայն: Սակայն այս դրույթը չպետք է անհանգստացնի Հայաստանին այն պարզ պատճառով, որ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնող մարդիկ դատապարտվում են ոչ թե Երևանում, այլ թուրքական դատարանների կողմից: Հետաքրքրական է, որ Եվրոպական դատարանի վճռի հրապարակումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարարը հայտարարեց, որ Թուրքիան տոնում է վճիռը, քանի որ հարգում է արտահայտվելու ազատության իրավունքը: Իրականությունն այն է, որ 2014 թ.-ի դրությամբ Եվրոպական դատարանը 591 որոշում է կայացրել դատարանների կողմից մարդկանց խոսքի ազատության ոտնահարման դեպքերի վերաբերյալ, և հայցերի մոտ կեսը հենց Թուրքիայի դեմ է ներկայացվել: Այդ երկիրն ունի մոտ երկու հարյուր արձանագրված խախտում, հաջորդն Ավստրիան է՝ 32 հայցով, երրորդը՝ Ռուսաստանը, կայացված 26 որոշմամբ: Դատարանի դիրքորոշումը հստակ է: Մենք հուսով ենք, որ Թուրքիան ուշադրություն կդարձնի բարձր մակարդակի այս վճռին և կիրագործի խոսքի ազատության իրավունքի իր հանձնառությունը: Գիտենք, որ լրագրողները, օրինակ՝ Հրանտ Դինքը, թուրքականությունը և թուրքական պետությունը վիրավորելու մեղադրանքով դատապարտվել են այդ երկրի դատարանների կողմից:

- Ձեր ուղերձը հայ ժողովրդին:

 -  Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանն այս գործում: Համոզված եմ՝ հայերին առանձնապես չեն մտահոգում Փերինչեքի հնչեցրած արտահայտությունները: Հայերին շատ ավելի սրտամոտ է Հռոմի պապի ուղերձը, որում հստակորեն նշվում է Հայոց ցեղասպանության մասին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս, մինչև երկրի ղեկն ստանձնելը, կիրառում էր Հայոց ցեղասպանություն եզրաբառը: Թուրքիան կարող է շարունակել ժխտել այդ իրողությունը, բայց այս որոշումից հետո նրանք այլևս չեն կարող մատնանշելՄարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատի վճիռը: Կարծում եմ՝ թուրքական ժխտողականությունն անհեռանկարային է, դադանդաղեցնում է այդ երկրի հանրության առողջացումը և բարդացնում հաշտությունը: Ես զգացված եմ, որ դեր եմ ունեցել այս գործում:

Դիտումների քանակ1229
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հանրայինը հեռարձակվում է արբանյակային նոր պարամետրերով 18:0201 Հոկ, 2015 Հանրայինը հեռարձակվում է արբանյակային նոր պարամետրերով Հասարակություն
  • Լոնդոնի հեղինակավոր բեմերից մեկում Հայոց Ցեղասպանությանը նվիրված համերգ է կազմակերպվել 21:4223 Հլս, 2015 Լոնդոնի հեղինակավոր բեմերից մեկում Հայոց Ցեղասպանությանը նվիրված համերգ է կազմակերպվել Մշակույթ
  • Նորին Սրբություն Արամ Առաջինի բացառիկ հարցազրույցն Առաջին ալիքին 22:1821 Հլս, 2015 Նորին Սրբություն Արամ Առաջինի բացառիկ հարցազրույցն Առաջին ալիքին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Արագածի տարածաշրջանում, «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք ձյուն է տեղում 09:0903 Փտր, 2026
  • Երևանում և մարզերում լույս չի լինի․ հասցեներ 08:2803 Փտր, 2026
  • Հրազդան քաղաքում ավտոմեքենա է այրվել 07:5903 Փտր, 2026
  • Մեկնարկել է ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը 00:4603 Փտր, 2026
  • Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը 23:5702 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին 23:3802 Փտր, 2026
  • ԿԸՀ-ն պատրաստվում է հունիսի ընտրությանը. եռօրյա դասընթաց՝ տեղամասային հանձնաժողովների համար 23:1802 Փտր, 2026
  • Փետրվարի 3-ի եղանակային կանխատեսումները 23:0002 Փտր, 2026
  • Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ապօրինի շինություններն ապամոնտաժվել են 22:5302 Փտր, 2026
  • Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ 22:3002 Փտր, 2026
  • Փորձում են խաթարել պետության հանդեպ վստահությունը. կեղծիքի նոր խմբաքանակ է տարածվում 22:1602 Փտր, 2026
  • Հարցազրույց Արսեն Թորոսյանի հետ 22:0502 Փտր, 2026
  • Բանաստեղծները՝ գույների հրաշագործին 21:4102 Փտր, 2026
  • Շենքերից մեկի տանիքից երկաթե ճաղավանդակը թուլացել և կախվել է․ փրկարարներն ապամոնտաժել են այն 21:2402 Փտր, 2026
  • Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՀՀ-ում է 21:0702 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | AI լուսանկարներից մինչև «ադրբեջանցի տաքսիստ». շաբաթվա ամենահնչեղ կեղծ լուրերը 21:0002 Փտր, 2026
  • Փետրվար 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5402 Փտր, 2026
  • ՀՀ-Հնդկաստան գործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը կարևոր է. Սուրեն Պապիկյան 20:5102 Փտր, 2026
  • Մեկնարկել է «իԳործ» ծրագրի 2026 թվականի շրջափուլը 20:4402 Փտր, 2026
  • Ծնեբեկ արտադրողների միություն է ստեղծվել 20:3802 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 02.02.2026 20:3302 Փտր, 2026
  • Հռոմում զբոսաշրջիկները կվճարեն 2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար 20:2802 Փտր, 2026
  • AI տվյալների կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են 20:2302 Փտր, 2026
  • Արգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառները 20:1902 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 2 Փետրուար․ 2026 20:1402 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար 20:1002 Փտր, 2026
  • Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում տեղի է ունեցել քարաթափում 20:0602 Փտր, 2026
  • Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 20:0002 Փտր, 2026
  • 900 գույքից 360-ը Մայր աթոռը չի կարողանա վաճառել, նվիրաբերել. լայն արձագանք ստացած նախագծի հետքերով 19:4802 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19:4202 Փտր, 2026
  • Արջամուկ Ֆիլը կանխատեսել է երկարատև ձմեռ 19:3802 Փտր, 2026
  • Անիլ Չաուհանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է ՏՏ լաբորատորիայի և հեռավար ուսուցման կենտրոնի բացման արարողությանը 19:3202 Փտր, 2026
  • ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018 թ․ համեմատ 2025-ին աճել է ավելի քան 4,4 անգամ. Գևորգ Պապոյան 19:2502 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին 19:1802 Փտր, 2026
  • Չեխերն աջակցել են իրենց նախագահին վարչապետի հետ կոնֆլիկտում 19:1102 Փտր, 2026
  • IWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում է 19:0402 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | Կրոնական հուշարձաններ․ ինչու է առաջարկվում սահմանափակել դրանց վաճառքն ու նվիրաբերումը 19:0002 Փտր, 2026
  • Իրանի նախագահը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսմանը 18:5402 Փտր, 2026
  • Մանկական ժողովրդական երգերի ժողովածուի շնորհանդեսը՝ Լոս Անջելեսում 18:4502 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են սկսել 18:3702 Փտր, 2026
  • Համոզված ենք, որ ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը. ԿԳՄՍ նախարարը՝ EducAItion 2026 համաժողովում 18:2802 Փտր, 2026
  • WhatsApp-ում ՇՄ փոխնախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել 18:2102 Փտր, 2026
  • Մնացորդային գիտելիքի ստուգման արդյունքները 4 և 4.3 են. ստուգումներն ավելի համապարփակ կդառնան 18:1402 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Կլաուս Շայտեգելը քննարկել են GRAWE ընկերության՝ ՀՀ ապահովագրական շուկա մուտք գործելու հնարավորություններին վերաբերող հարցեր 18:0802 Փտր, 2026
  • Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0302 Փտր, 2026
  • Ներկայացուցիչների պալատի խոսնակը վստահ է, որ կառավարության շաթդաունը կարող է ավարտվել երեքշաբթի 17:5502 Փտր, 2026
  • Մյասնիկյան գյուղի բնակիչը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց էր պահում. քրեական ոստիկանների բացահայտումը 17:4902 Փտր, 2026
  • Արհեստական բանականությունը կրթությունում․ ԿԳՄՍ նախարարը Իսրայելում ներկայացրել է Հայաստանի փորձը 17:4202 Փտր, 2026
  • Ոստիկանության պետը Պարեկային ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 17:3502 Փտր, 2026
  • Ֆրանսիայի դեսպանն ընդունել է Հայաստանում ուսումնառող Ֆրանսիայի ռազմական ակադեմիայի ուսանողներին 17:2902 Փտր, 2026
  • Արմեն Գրիգորյանը և Օլոֆ Սկուգը կարևորել են Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրումը 17:2102 Փտր, 2026
  • Թրամփը ցանկանում է պահպանել միջուկային զենքի սահմանափակումները. FT 17:1602 Փտր, 2026
  • Ռաֆֆին՝ 44-օրյա պատերազմում զոհված Ռուբենի և Արմենի եղբայրը 17:0602 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Ապօրինի հողօգտագործում և գազի վաճառք․ «Մուլտի Լեոն»-ի գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե 17:0002 Փտր, 2026
  • Գվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդի 16:5802 Փտր, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ 16:5102 Փտր, 2026
  • Վենետիկում կառնավալը մեկնարկել է նավակների վառ շքերթով՝ նվիրված օլիմպիական խաղեր-2026-ին 16:4402 Փտր, 2026
  • Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը 16:3702 Փտր, 2026
  • Չուշացնել մաքսային ձևակերպումներն Ագարակի անցակետում 16:2902 Փտր, 2026
  • Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում գտնվող ԵՄ դեսպաններին 16:2202 Փտր, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա տնտեսական ներուժը 16:1302 Փտր, 2026
  • Դատարանը մերժել է Ղարաբաղի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն՝ ընդդեմ ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի պատմության դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի 16:0302 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շուրջ 15:5702 Փտր, 2026
  • Հետազոտություն, դեղորայք, թանկ վիրահատություններ. բուժապահովագրությունը՝ փրկօղակ 15:4502 Փտր, 2026
  • Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ընթացքը 15:3002 Փտր, 2026
  • «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ն շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է վարույթ, Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետարան 15:1802 Փտր, 2026
  • Գեներալ Չաուհանը Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը հայտնել է Հնդկաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումը 15:0602 Փտր, 2026
  • Լուրեր 15։00 | Դատարանը մերժել է ԼՂ նախկին նախագահի հայցն ընդդեմ ԿԳՄՍՆ-ի 15:0002 Փտր, 2026
  • Իրանը պետք է համաձայնագիր կնքի ԱՄՆ-ի հետ. Թրամփ 14:5902 Փտր, 2026
  • Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին 14:4402 Փտր, 2026
  • Վարչապետ Փաշինյանը հավանություն չի տվել ապրիլի 7-ի ԼԳԲՏ շքերթին. Բաղդասարյանը՝ շրջանառվող լուրերի մասին 14:3902 Փտր, 2026
  • Իջևան համայնքին է վերադարձվել Թատերական փողոցի 350.1 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան 14:2202 Փտր, 2026
  • «Դիջիթեյն» ընկերությունը 2025-ին 26 մլրդ 589 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1502 Փտր, 2026
  • «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը. ԿԳՄՍՆ 14:0602 Փտր, 2026
  • Ռուսաստանը հարվածել է ծննդատանը և հանքագործների ավտոբուսին Ուկրաինայում, կան զոհեր 13:5702 Փտր, 2026
  • ՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքները 13:4802 Փտր, 2026
  • Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի 13:3902 Փտր, 2026
  • Ճապոնիան օվկիանոսի խորքերում հայտնաբերել է հազվագյուտ մետաղներ 13:3002 Փտր, 2026
  • Գրանցվել է 493 դեպք, որից 138-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 13:2102 Փտր, 2026
  • ԿԳՄՍՆ-ն հայտարարում է 2025-2026 ուստարվա «Ամսվա լավագույններ» (փետրվար) մրցութային հայտերի ընդունում 13:1202 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին 13:0502 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Նոր դեմքեր, հին խաղացողներ․ ընդդիմադիր դաշտի վերադասավորումները ընտրություններից առաջ 13:0002 Փտր, 2026
  • Կրթության տեսչական մարմնի ղեկավարը՝ ուսհաստատություններում բռնությունների, դրամահավաքի, բուլինգի դեպքերի մասին 12:5402 Փտր, 2026
  • Հայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են 12:4402 Փտր, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը 12:3202 Փտր, 2026
  • Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. մրցելույթների ժամանակացույցը 12:2102 Փտր, 2026
  • Իրանի արտգործնախարարը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ արդյունավետ բանակցությունները. CNN 12:1402 Փտր, 2026
  • Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց 12:0602 Փտր, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր՝ մասնակցելու IPBES 12 լիագումար նիստին 11:5802 Փտր, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով 11:5102 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Կուբայի բարձրագույն ղեկավարության հետ. Թրամփ 11:4402 Փտր, 2026
  • ԿԸՀ-ն համալրել է Երևանի թիվ 4, 7 և Արտաշատի թիվ 12 ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները 11:3502 Փտր, 2026
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է 11:2402 Փտր, 2026
  • Ագարակ քաղաքում վթարային ջրանջատում կլինի 11:1402 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Կապանում 10:1002 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ում հաջողությամբ օգտագործվում է արևի էներգիան. միջազգային փորձագետ | 02.02.2026 10:0002 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին 09:4902 Փտր, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ 09:4602 Փտր, 2026
  • Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում 09:3602 Փտր, 2026
  • Միասնական սոցիալական ծառայությունն աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում 09:2802 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015