Շրջանառության ծավալների ամենախոշոր աճը՝ շուրջ 35 մլրդ դրամ, բանկային ոլորտում է:
Ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը հրապարակել է խոշոր հարկատուների թարմացված ցուցակը: Նա ներկայացրել է ոչ միայն փոփոխված ցանկը, այլեւ որոշ բացատրություններ տվել, թե իրականում ինչի արդյունք է խոշորների տեղաշարժը տնտեսվարողների այդ կառուցվածքում:
Միջազգային շուկան տատանվել, Հայաստանի տնտեսության կառուցվածքն էլ աստիճանաբար փոխվել է: Այդ բոլոր զարգացումներն արտացոլվել են խոշոր հարկատուների ցանկում:
Շրջանառության ծավալների ամենախոշոր աճը՝ շուրջ 35 մլրդ դրամ, բանկային ոլորտում է: Աճը տեղի է ունեցել արտարժույթով տրամադրված վարկերի եւ խնդրահարույց վարկերի վերաձեւակերպման հաշվին: Շրջանառության ծավալների էական աճ արձանագրած մյուս ոլորտը մետաղական հանքարդյունաբերությունն է:
Մանրամասները՝ տեսանյութում