«Մեկ թագավորի թատրոնն» առաջինն է 39 ներկայացումներից, որոնք ցուցադրելու են երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները:
«Հայկական արվեստը վստահելի ձեռքերում է». բարձրագոչ հայտարարություններից «Արտ Ֆեստ» փառատոնը չի վախենում, ավելին` թերահավատներին հրավիրում է մասնակիցել այն երիտասարդական տոնին, որը մեկ ամիս շարունակվելու է Երեւանում և մարզերում:
«Արտ Ֆեստ» փառատոնն ի սկզբանե ստեղծվել էր, որպեսզի երիտասարդ ստեղծագործողներին տար ազատ արտահայտվելու հարթակ: Նաև նպատակ ուներ կոտրելու կարծրատիպը, թե մշակութային դաշտը կորիֆեյների ձեռքում է:
«Մեկ թագավորի թատրոնն» առաջինն է 39 ներկայացումներից, որոնք ցուցադրելու են երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները: Ապագա ռեժիսորներն էլ երեք տասնյակից ավելի ֆիլմ են նկարել: Մեկ տանիքի տակ երիտասարդ ստեղծագործողների պակաս չկա: Նրանցից շատերը հենց այստեղից են հարթում իրենց ապագան:
Մանրամասները՝ տեսանյութում