Մարտի 3-ը գեղանկարչության հայ վարպետի 150-րդ տարեդարձն է:
Տարին հոբելյանական է հայ գեղանկարչության կնքահայրերից մեկի՝ Փանոս Թերլեմեզյանի համար: Մարտի 3-ին գեղանկարչության հայ վարպետի 150-րդ տարեդարձն է: Թերլեմեզյանի անվան պետական քոլեջում այն նշել են յուրովի՝ նկարների ցուցահանդես, նամականիշի մարում, հուշադրամի ու հուշագրքի շնորհանդես:
2 մասից կազմված գրքում ներկայացված են խորհրդային ժամանակաշրջանում, այնուհետեւ անկախ Հայաստանում քոլեջում դասավանդած եւ դասավանդող արվեստագետների կենսագրական տվյալներն ու աշխատանքները: Քոլեջում կայացած ցերեկույթի միջոցառումներին մասնակցել է նաեւ երկրի նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում