Անկարգությունների ժամանակ ասֆալտին պառկած սիրահար զույգի լուսանկարը շատ արագ տարածվեց համացանցում:
2011-ի հունիսի 16-ի գիշերը Վանկուվերում տեղի ունեցավ հոկեյի ազգային լիգայի վերջին՝ յոթերորդ խաղը: Վանկուվերը 0-4 հաշվով պարտվեց Բոսթոնին, քաղաքում զանգվածային անկարգություններ բռնկվեցին:
Կանադացի երկրպագուները, դուրս գալով քաղաքի փողոցներ, սկսեցին ավտոմեքենաներ այրել, կոտրել խանութների ցուցափեղկերը: Ցույցերի հետեւանքով ոստիկանության հետ բախումներ եղան:
Այդ օրվա ամենահայտնի կադրի հեղինակը Ռիչարդ Լամն է: Ասֆալտին պառկած սիրահար զույգի լուսանկարը շատ արագ տարածվեց համացանցում:
Մանրամասները՝ տեսանյութում