«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի 6 մասնակիցներից հինգերորդը օպերային երգչուհի Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան է։
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի 6 մասնակիցներից հինգերորդը օպերային երգչուհի Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան է։ Նա ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը: Մերի – Ջինի ապշեցնող եւ բյուրեղի պես մաքուր սոպրանոն լցրել է բազմաթիվ հայտնի օպերային դահլիճներ: Նա հպարտորեն խոստովանում է, որ հայկական արմատներ ունի եւ մոր նվիրվածության արդյունքում ծանոթացել է հայկական երաժշտությանը, ոգեշնչվել Կոմիտասով, ֆլեյտա նվագել սովորել: Նրա մասնակցության մասին տեսանյութը
հետեւյալ
հղումով։
.jpg)
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Genealogy խումբը համախմբելու է աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, երկրորդ մասնակիցը ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն է, երրորդը՝ Վահե Թիլբյանն Աֆրիկա աշխարհամասից, իսկ չորրորդը՝ Ստեֆանի Թոփալյանն Ասիայից: Ներկայացվելիք երգի վերնագիրն է ‘’Don’t deny’’ («Մի՛ ժխտիր»):
Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը ծնվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում: Նա հպարտորեն խոստովանում է, որ հայկական արմատներ ունի եւ մոր նվիրվածության արդյունքում ծանոթացել է հայկական երաժշտությանը, ոգեշնչվել Կոմիտասով, ֆլեյտա նվագել Մերի-Ջինը սովորել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի արվեստագիտության բաժնում՝ վոկալի ու ֆլեյտայի դասարաններում, իսկ հետագայում նաեւ ստացել հոգեբանության բակալավրի աստիճան:
Նա 2007 թվականին հաղթել է ավստրալական ‘’ABC Symphony’’ երիտասարդ վոկալիստների մրցույթում, իսկ Սիդնեյում 2008 թվականին աշխարհահռչակ սոպրանո Արաքս Մանսուրյանի ղեկավարությամբ երգեցողություն սովորելով՝ Մերի –Ջինն առաջինն էր, ով արժանացավ հատուկ կրթաթոշակի՝ Քարդիֆի միջազգային ակադեմիայում Դենիս Օ'Նեյլի գլխավորությամբ ուսանելու նպատակով: Ուսումնառության ընթացքում նա ելույթ է ունեցել Իտալիայի Բարգա քաղաքում, ինչպես նաեւ Քարդիֆում: Հետագայում տարբեր կատարումներով Մերի-Ջինը ելույթ է ունեցել Լոնդոնի, Ուելսի, Պրահայի, Սիդնեյի եւ այլ ազգային օպերաներում՝ մարմնավորելով գլխավոր դերեր:
2011 թ-ին Մերի-Ջինն առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի Ռոյալ Ալբերտ սրահում, իսկ ահա 2012-ին ներառվել Սուրբ Լուիս օպերային թատրոնի երիտասարդ արտիստների ցանկում: Մերի-Ջինը զբաղեցրել է առաջին տեղը Փարիզի օպերային մրցույթում, ինչպես նաեւ հաղթել՝ ‘’The Mathy’’ մրցանակաբաշխությունում:
.jpg)
2015 թվականին Մերի-Ջինը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին: Նա ելույթ կունենա Վիեննայում հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին, նա ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին: Ծանոթացեք Մերի -Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանի կատարմանը
հետեւյալ հղումով։ Հետեւեք Genealogy խմբի մասին նորություններին
Ֆեյսբուքում,
Ինստագրամում և
Թվիթերում։
