Ագարակում մեծ շուքով նշել են քաղաքի հիմնադրման 65-ամյակը: Օրը նշանավորվել է հանդիսավոր նիստով, տոնական համերգով և պատվոգրերի շնորհմամբ:
Քաղաքի 65-ամյակը տոնական էր բոլորի համար, ամենից շատ, սակայն, ոգևորված էին երեխաները։ Վերջապես իրենք էլ կարող են խաղալ գեղեցիկ զբոսայգում, ուր ամեն ինչ նոր է ՝ գույնզգույն խաղահրապարակ, վոլեյբոլի դաշտ։
Կենտրոնական հրապարակում նաև ֆլեշմոբ էր կազմակերպվել։ Երեխաները քաղաքի հյուրերին զարմացրեցին նախապես պատրաստած պարային ծրագրով:
Մանրամասները՝ տեսանյութում