Արդեն երկու շաբաթ է՝ Իջևանի կենտրոնական փողոցը վերածվել է շինհրապարակի: Ճանապարհի երկու կողմերում հայտնված բետոնե պատնեշներն ու շինարարական աշխատանքների մասին հուշող ցուցանակները վկայում են, որ տարիներ շարունակ թե՛ վարորդներին, թե՛ հետիոտնին խանգարող անկանոն երթևեկի կարգավորմանը սկիզբն արդեն դրված է:
Տավուշի մարզկենտրոնի ամենաբանուկ փողոցով է անցնում Երևան-Իջևան միջպետական ճանապարհը: Շուկան ու ճանապարհի երկայնքով ձգված խանութներն ու ավտոկայանատեղիները անհնար էին դարձնում մեքենաների բնականոն հոսքն ու գրեթե ամեն օր խցանումներ ստեղծում: Համապատասխան գծանշումներն ու մեքենաների տարբեր հոսքերի համար նախատեսված գոտիները այս խնդրին լուծում կտան:
Մանրամասները՝ տեսանյութում