Անկախության խորհուրդն այս տարի վարպետության յուրահատուկ դասընթաց էր մեր սահմանը դիվերսիոն խաղերով խախտելու փորձեր անող հակառակորդի համար: Նավթադոլարային զինտեխնիկայով գլուխ գովող Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ևս մեկ անգամ համոզվեց մեր բանակի մարտունակության հարցում:
Մեր հյուսիսարևելյան սահմանադուռը հսկող զինվորներն ամռան վերջին հետ շպրտեցին մինչև ատամները զինված ադրբեջանցուն՝ պատճառելով պաշտոնական տվյալներով ավելի քան 30 զոհ ու մի քանի տասնյակ վիրավոր:
Այդ զորամասերից մեկը հանրապետության հյուսարևելյան սահմանը հսկող բոլորիս հայտնի Մեհրաբն է: Հենց այստեղ կարելի է տեսնել ու զգալ հայի ռազմական տաղանդի ներշնչանքը:
Մեհրաբում մեր սահմանը հսկում են նաև Մոնթեն, Լեոնիդը, Պետոն, Աշոտ Բեկորն ու մյուս ազգային հերոսները, որոնց հուշարձանների սլացիկ ու խրոխտ կեցվածքը զգաստացնող յուրահատուկ ուղերձ է բոլորին:
Զինվորական առօրյայի մեկ օրը՝ տեսանյութում