Առողջարանային քաղաքի հյուրերի և բնակիչների համար Արդշինինվեստբանկը նոր մասնաճյուղ բացեց Ջերմուկում: Բանկը թե՛ Երևանում, թե՛ մարզերում աշխատելու է միասնական ստանդարտով: Այն վարկատեսակներն ու ավանդատեսակները, որոնք մատուցվում են Երևանում, կմատուցվեն նաև Ջերմուկ քաղաքում:
Ջերմուկցիներն էլ, այստեղ հանգստացողներն էլ համարում են, որ քաղաքը զարգանում է արագ տեմպերով, սպասարկման ծառայությունների որակի նկատմամբ պահանջարկը ևս աճում է նույն տեմպերով: Քաղաքում գործող բանկի հին մասնաճյուղը չէր հասցնում սպասարկել ծառայությունների նկատմամբ անըդհատ աճող պահանջարկը:
Բանկի հաճախորդները նույնպես գնահատել են նոր մասնաճյուղի հարմարավետությունը. այն քաղաքի կենտրոնում է, հիմնական առողջարաններին ու կազմակերպություններին մոտ, տեսանելի վայրում, ավելի բարեկեցիկ ու պատրաստ բանկային բոլոր ծառայությունները մատուցելու: