Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնել են հարվածներ չհասցնել մեկը մյուսի էներգետիկ օբյեկտներին:
Սպիտակ տան ղեկավարը նաև պնդել էր, որ դիզելային վառելիքի համաշխարհային գնի բարձրացման պատճառը հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմն է:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևը պատրաստ է դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները, եթե Մոսկվան հայելային արձագանքի:
«Պատերազմը պետք է ավարտվի: Առաջարկել ենք գործընկերներին այնպիսի համաձայնության հասնել Ռուսաստանի հետ, որով կդադարեցվի կարևորագույն ենթակառուցվածքների ոչնչացումը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին, սակայն, մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան դժվար թե հետևի այդ հնարավոր պայմանավորվածություններին: