Կիրակի արևմտյան Ուկրաինայի վրա ռուսական անօդաչու սարքերի հարձակումից հետո Լեհաստանի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։ Լեհական համակարգերը հայտնաբերել են «Գերան-5» շարժիչով անօդաչու թռչող սարքեր, որոնցից մի քանիսը գործել են լեհ-ուկրաինական սահմանին մոտ։ Դրանցից մեկը պայթել է Լեհաստանի սահմանից մոտ 1 կիլոմետր հեռու, մյուսը՝ մոտ 5 կիլոմետր։
Սպառնալիքին ի պատասխան օդ են բարձրացել լեհական կործանիչները, անվտանգության ուժերը զգուշացրել են սահմանամերձ շրջանների բնակիչներին։ Զինված ուժերի օպերատիվ հրամանատարության տրամադրած տվյալների համաձայն՝ լեհական օդային տարածքը չի խախտվել։
Վարչապետ Դոնալդ Տուսկը նշել է, որ Ռուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանին։ «Ռուսաստանի կողմից գործողությունների սրացումը դառնում է փաստ, և դրա դրսևորումներն ավելի ու ավելի են մոտենում մեր սահմանին: Առաջիկա շաբաթներն ու ամիսները կլինեն շատ ակտիվ գործողությունների ժամանակաշրջան»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետը:
Նա հույս է հայտնել, որ ամենավտանգավոր սցենարը չի իրականանա, այնուամենայնիվ ընդգծել է. «Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ Լեհաստանը պետք է պատրաստ լինի ավելի լուրջ սցենարների»։