Վաշինգտոնի և Օտտավայի միջև լարվածության սրման ֆոնին Կանադայի վարչապետ Մարկ Քարնին կմասնակցի ԵՄ կարևորագույն քաղաքական միջոցառմանը՝ Եվրահանձնաժողովի նախագահի ամենամյա զեկույցին։
Եվրահանձնաժողովի մի պաշտոնյա Politico-ին հաստատել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Քարնիին հրավիրել է ներկա լինելու սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում ԵՄ-ի վիճակի մասին իր ելույթին, որի ժամանակ ԵՀ նախագահը կներկայացնի Միության գործունեության իր առաջնահերթությունները:
Ըստ Politico-ի աղբյուրի՝ դա պետք է լինի ԵՄ-ի և Կանադայի միջև մտերմության ուժեղ նշան, ինչպես նաև հստակորեն կազդարարի գործընկերությունն ապրապնդելու երկու կողմի մտադրությունն ու հանձնառությունը: «Այս դժվարին ժամանակներում մեր հարաբերությունների ամրապնդումն ամբողջ աշխարհում կենսական նշանակություն ունի»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։
Սեպտեմբերի 17-ին նախատեսված է Քարնիի ելույթը Եվրախորհրդարանում:
Ավելի վաղ օգոստոսին, Քարնիի կառավարությունը դուրս էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խորհրդանշական առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններից:
Կողմերը միմյանց մեղադրում էին վերջին րոպեին պայմաններ պարտադրելու համար: Վաշինգտոնը մաքսատուրքեր սահմանեց կանադական արտահանման վրա, ինչը Կանադային դրդեց հակադարձել ամերիկյան պողպատի և ալյումինի վրա խիստ մաքսատուրքեր սահմանելով։