Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը չհայտարարված այցով ժամանել է Կիև:
«Այցի առանցքային թեման առաջիկա ձմռանը նախապատրաստվելն է: Դա ներառում է այդ թվում՝ գեներատորների, պահեստամասերի և այլ սարքավորումների տրամադրում, աջակցություն ուկրաինական էներգետիկ հատվածին, ինչպես նաև կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության միջոցառումներ»,- հայտնել են Գերմանիայի արտգործնախարարությունից։
Նշվում է, որ Վադեֆուլը նաև մտադիր է ուկրաինական կողմի հետ քննարկել պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխգործակցության խորացումը: Գերմանիայի ԱԳՆ-ից պարզաբանել են, որ խոսքն առաջին հերթին Ուկրաինայի ռազմական հնարավորությունների ամրապնդման և փորձի փոխանակման մասին է։