Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերելու Եվրոպայի պատրաստակամության մասին:
Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և տեղեկացրել, որ ԵՄ-ն պատրաստ է գործարկել «Կոպեռնիկուս» արբանյակային ծրագիրը՝ որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար:
Վերջին տվյալներով՝ Ինդոնեզիայի Ֆլորեսի շրջանում 7,7 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ: