Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միգրացիոն վերահսկողության խստացման մասին օրենքներ է ստորագրել: Իրավախախտումների ցանկը, որոնց համար նախատեսվում է արտաքսում Ռուսաստանից, կրկնապատկվել է՝ հասնելով 45 դրույթի։
Ցուցակում ավելացել են խտրականությունն ըստ սեռի, ռասայի, ազգության, լեզվի և կրոնի նկատմամբ վերաբերմունքի:
Օրենքը նաև նախատեսում է Ռուսաստանի սահմանը հատելու կանոնների և կացության ռեժիմի խախտումների, Ռուսաստանում օտարերկրացիների անօրինական աշխատանքի և նրանց աշխատանքի ապօրինի ընդունման դեպքում տուգանքների բարձրացում: