«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքի գործով: 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հաստատում ենք, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա. Ն.-ն»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։