Իսրայելական ուժերը հայտնել են գիշերը «Հըզբոլլահի» զինյալներին և ենթակառուցվածքները թիրախավորելու մասին՝ ի պատասխան շարժման կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների:
Փոխադարձ հարվածների ժամանակ զոհվել է իսրայելցի 4 զինծառայող: Լիբանանն էլ հայտնել է 16 զոհի մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում բոլորին կոչ է արել պահպանել իրենց հանձնառությունը և թույլ տալ, որ բանակցությունները զարգանան: Թրամփը շեշտել է՝ ակնկալում են լիակատար հրադադար բոլոր ճակատներում: Դա վերաբերում է Լիբանանին, «Հըզբոլլահին» և Իսրայելին: