Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի: Հաղորդվում է, որ թիրախների թվում եղել են արձակման կայանքներ և շենքեր, որոնք «Հըզբոլլահի» զինյալներն օգտագործել են իսրայելական ուժերի և Իսրայելի տարածքի դեմ հարձակումներին աջակցելու համար:
Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերը հայտնել էին Լիբանանի հարավին հարվածելու մասին՝ նախապես կոչ անելով տարհանել այդ հատվածում 20 շրջանի բնակիչներին: Հարվածներ են հասցվել այդ թվում Էն Նաբաթիայի մոտակայքում գտնվող գյուղերին։