SpaceX-ի IPO-ի մեկնարկից հետո ամերիկացի գործարար Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 1,1 տրիլիոն դոլարը: Նա դարձել է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը, գրում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ SpaceX-ը IPO-ի միջոցով ներգրավել է 75 միլիարդ դոլար, վաճառքի է հանվել 555,6 միլիոն բաժնետոմս՝ մեկ բաժնետոմսը՝ 135 դոլար արժեքով։
Ընկերության ցուցակագրումից հետո Մասկի բաժնեմասը գնահատվում է մոտավորապես 866 միլիարդ դոլար, իսկ նրա ընդհանուր զուտ կարողությունը՝ ավելի քան 1,1 տրիլիոն դոլար։ Նրա կարողության զգալի մասը կազմված է նաև Tesla-ում, Company X-ում և արհեստական բանականության նախագծերում ունեցած բաժնետոմսերից։ SpaceX IPO-ից առաջ Մասկի զուտ կարողությունը գնահատվում էր մոտավորապես 780 միլիարդ դոլար։
SpaceX-ը նպատակ ունի մանրածախ ներդրողներին հատկացնել իր բաժնետոմսերի մոտ 30 տոկոսը՝ ստանդարտ 10-ի փոխարեն։ Համաձայն 2026 թ. մայիսին ներկայացրած IPO-ի՝ տիեզերական ընկերության երկարաժամկետ ռազմավարությունը ներառում է Լուսնի ուսումնասիրություն և մարդկային գաղութի ստեղծում Մարսի վրա: