Ալեն Ղևոնդյանի նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։ Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի վերաբերյալ 2 քրեական վարույթ է նախաձեռնվել: ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է։